Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչո՞ւ է հոսում Մահվան հովիտը

Ինչո՞ւ է հոսում Մահվան հովիտը
01.09.2014 | 14:26

Գիտնականները բացահայտել են Մահվան հովտում թափառող քարերի առեղծվածը՝ հաղորդում է Live Science-ին: Տարօրինակ բնական երևույթի առեղծվածը, որը կես դար փորձել են բացահայտել տարբեր գիտնականներ, Մահվան հովտում (ԱՄՆ) գտնվող ցամաքած Ռեստրեյկ Պլայա լճի հատակին սև դալոմիտ քարատեսակի շարժման մեջ է: Այդ գործընթացում կարևոր դեր ունեն սառցե բարակ կտորները, որոնք շատ նման են թեթև քամուց շարժվող կոտրված ապակու կտորներին:
Գիտնականներն իրենց ուսումնասիրությունները սկսել են 2011-ի ձմռանը՝ հովիտ են բերել 15 կտոր սև դալոմիտ, որի վրա` GPS: 2013 թվականի դեկտեմբերին գիտնականների խումբը հայտնաբերել է, որ լճում 7 սմ բարձրությամբ ջուր է գոյացել, գիշերը սառել է, իսկ առավոտյան` մանր բեկորների վերածվել, և քարերն սկսել են տեղաշարժվել: Նրանք այդ շարժումը տեսանկարահանել են:

Դիտվել է՝ 3739

Մեկնաբանություններ